ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 30-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ<br />


ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 30-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ

  • 11-06-2008 16:56:00   | Սուդան  |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանի մայրաքաղաք Խարտումի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի թիվը հասել է 33 մարդու: Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհվածների մասին: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ռոյթերին»: «Սուդանի ավիաուղիների» ինքնաթիռը, որ օդ էր բարձրացել Հորդանանի մայրաքաղաք Ամմանից, բոցավառվել է եղանակային վատ պայմաններում վայրէջքից հետո: Ընդամենը օդանավում եղել է 217 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները: Կանխավ Սուդանի հեռուստատեսությունը հաղորդել էր, որ աղետի ենթարկված Airbus A310-ում եղել է 203 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play