ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԿԱՌԱՋԱԴՐՈՒԻ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ<br />


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԿԱՌԱՋԱԴՐՈՒԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

  • 04-06-2008 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սենատոր Բարաք Օբաման յայտարարել է, որ աւարտուել են դեմոկրատների ներկուսակցական ընտրութիւնները եւ որ ինքը պաշտօնապէս կառաջադրուի ԱՄՆ-ի նախագահի թակնածու: «Այսօր ես կարող եմ դուրս գալ ձեր առջեւ եւ ասել, որ դեմոկրատների կողմից ես կառաջադրվեմ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի պաշտօնի համար»,- յայտարարել է Օբաման: Երեքշաբթի երեկոյեան անցկացուել են վերջին պրայմերիզները Հարաւային Դակոտայի եւ Մոնթանայի նահանգներում: Առաջին նահանգում յաղթանակը դեմոկրատների ճամբարում բաժին է հասել Նյու Եորքի նահանգից սենատոր Հիլարի Քլինթոնին, իսկ երկրորդում յաղթել է նրա մրցակից, Իլլինոյսի նահանգից 46-ամեայ սեւամորթ սենատոր Բարաք Օբաման:
  -   Միջազգային