ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ<br />


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

  • 04-06-2008 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սենատոր Բարաք Օբաման հայտարարել է, որ ավարտվել են դեմոկրատների ներկուսակցական ընտրությունները եւ որ ինքը պաշտոնապես կառաջադրվի ԱՄՆ-ի նախագահի թակնածու: «Այսօր ես կարող եմ դուրս գալ ձեր առջեւ եւ ասել, որ դեմոկրատների կողմից ես կառաջադրվեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,- հայտարարել է Օբաման: Երեքշաբթի երեկոյան անցկացվել են վերջին պրայմերիզները Հարավային Դակոտայի եւ Մոնթանայի նահանգներում: Առաջին նահանգում հաղթանակը դեմոկրատների ճամբարում բաժին է հասել Նյու Յորքի նահանգից սենատոր Հիլարի Քլինթոնին, իսկ երկրորդում հաղթել է նրա մրցակից, Իլլինոյսի նահանգից 46-ամյա սեւամորթ սենատոր Բարաք Օբաման:
Նոյյան տապան  -   Միջազգային