ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ<br /> ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

  • 13-05-2008 18:25:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Լիբանանի հիւսիսում հեռարձակումը դադարեցրել են երեք ընդդիմադիր հեռուստաալիքներ, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով լիբանանեան «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Նշւում է, որ «Ալ-Մուստակբալ» շարժման կողմնակիցները դադարեցրել են «Էն-Բի-Էն», «Ալ-Մանար» եւ «Օ-ՏՎ» հեռուստաալիքների հաղորդումները: Հեռուստաալիքները պատկանում են համապատասխանաբար շիա մահմեդական «Ամալ», «Հզբոլլահ» եւ «Ազատ հայրենասիրական շարժմանը»: «Էն-Բի-Էն»-ի Բեյրութի խմբագրութիւնում յայտարարել են, որ իրենց յայտնի չէ հեռարձակման դադարեցման պատճառը, եւ ենթադրել, որ կարող է անջատուած լինել ազդանշանն ընդունող կայանը: Անցած շաբաթ ընդդիմութեան զինուած ջոկատները գրաւել եւ փակել էին արեւմտյան Բեյրութում գտնուող էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ները, որոնք պատկանում են խորհրդարանական մեծամասնութեան առաջնորդ Սաադ Հարիրիին, ներառեալ մէկ արբանեակային եւ երկու սովորական հեռուստաալիքներ, մէկ ռադիոկայան եւ «Ալ-Մուստակբալ» թերթը:
  -   Միջազգային