ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ<br /> ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

  • 13-05-2008 18:25:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Լիբանանի հյուսիսում հեռարձակումը դադարեցրել են երեք ընդդիմադիր հեռուստաալիքներ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Նշվում է, որ «Ալ-Մուստակբալ» շարժման կողմնակիցները դադարեցրել են «Էն-Բի-Էն», «Ալ-Մանար» եւ «Օ-ՏՎ» հեռուստաալիքների հաղորդումները: Հեռուստաալիքները պատկանում են համապատասխանաբար շիա մահմեդական «Ամալ», «Հզբոլլահ» եւ «Ազատ հայրենասիրական շարժմանը»: «Էն-Բի-Էն»-ի Բեյրութի խմբագրությունում հայտարարել են, որ իրենց հայտնի չէ հեռարձակման դադարեցման պատճառը, եւ ենթադրել, որ կարող է անջատված լինել ազդանշանն ընդունող կայանը: Անցած շաբաթ ընդդիմության զինված ջոկատները գրավել եւ փակել էին արեւմտյան Բեյրութում գտնվող էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ները, որոնք պատկանում են խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Սաադ Հարիրիին, ներառյալ մեկ արբանյակային եւ երկու սովորական հեռուստաալիքներ, մեկ ռադիոկայան եւ «Ալ-Մուստակբալ» թերթը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play