ԸՆՏՐՈՒԵԼ ԵՆ ՆԿԱՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱԶԴԱԳՐԵՐԻ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ<br />


ԸՆՏՐՈՒԵԼ ԵՆ ՆԿԱՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱԶԴԱԳՐԵՐԻ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ

  • 08-05-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում առաջին անգամ հոկտեմբերի 3-5-ը անցկացուելիք նկարազարդ պատմությունների (կոմիքսների) զարգացման միջազգային փառատոնի մասին պատմող ազդագրերի եւ բուկլետների էսքիզների պատրաստման համար յայտարարուած մրցոյթի յաղթող է ճանչվել «Monkey» դիզայն-ստուդիայի երիտասարդ դիզայներ Մարինա Մելիքջանեանը: 2-րդ եւ 3-րդ տեղերի մրցանակները շնորհվեցին նոյն կազմակերպութեան երիտասարդ դիզայներ Անդրանիկ Թորոսյանին եւ նկարիչ Յարութիւն Սամուէլեանին: Ինչպէս մայիսի 8-ին մամլոյ ասուլիսում յայտնեց մրցոյթի ժիւրիի նախագահ, Հայաստանում ֆրանսիայի դեսպանութեան մշակոյթային խորհրդական Բրունօ Վենսանդոն, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած նկարիչների աշխատանքների էսքիզները եւս կօգտագործուեն բուկլետների ձեւաւորման համար: Դեսպանութեան մշակոյթային խորհրդականը նշեց, որ առաջին մրցանակակիրները կստանան նաեւ դրամական պարգեւներ` համապատասխանաբար` 250, 75 եւ 50 եւրօ: Բ.Վենսանդոն ներկայանելով յաղթողներին նշեց, որ աշխարհում նկարազարդ պատմություններն ընդունուած է անուանել «իններորդ արուեստ», որը միաւորում է գեղանկարչութեան եւ կինոյի ժանրը: «Մենք ցանկանում ենք Հայաստանը ներգրաւել արուեստի այդ ուղղութեան մէջ, քանի որ գեղանկարչութիւնը եւ կինոն բաւականին լայն եւ ամուր ավնդույթներ ունեն Հայաստանում: Արուեստի այս ժանրը միջնորդ է հանդիսանում գեղանկարչութեան եւ կինոյի միջեւ»,- ընդգծեց նա: Հայաստանի Նկարազարդ պատմությունների զարգացման միութեան համահիմնադիր եւ ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանը տեղեկացրեց, որ մրցոյթին ներկայացուել են 13 հայ նկարիչների 60 աշխատանքներ: Բացի այդ, մրցոյթին մասնակցել են նաեւ Գեղագիտական կենտրոնի սաները, որոնց աշխատանքները, ըստ Տ.Մանգասարյանի, պարզապէս ապշեցրել են ժիւրիի անդամներին իրենց երեւակայական թռիչքով ու գեղարուեստական ճաշակով: «Այս մրցոյթին մասնակցել են 5 տարեկանից մինչեւ 60-նն անց նկարիչներ: Երեխաների աշխատանքներն իրենց հմտութեամբ չեն զիջել մեծերին: Եվ նրանցից մէկի` 12 տարեկան մի երեխայի աշխատանքը եւս ընտրուել էր վերջնական փուլի համար»,- ասաց Տ.Մանգասրյանը: Միաժամանակ Մանգասարյանը յայտնեց, որ փառատոնի նախօրեակին` սեպտեմբերի 25-ին, Երեւանում տեղի կունենայ նկարազարդ պատմությունների երկրորդ մրցոյթը երեք անուանակարգերով` ծաղրանկար, պատմութիւն կոմիքսի համար եւ սցենար: Ժիւրիի կազմում են Անգուլեմի փոխքաղաքապետը, Կոմիքսների եւ պատկերների ազգային կենտրոնի, ինչպէս նաեւ Ֆրանսիայում կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ Ժան Մարդիկյանը (Jean Mardikian), Փարիզի Չոբանյան ինստիտուտի եւ Սիջեստ հրատարակչութեան տնօրէն Վարուժան Սիրապյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդականը եւ ՀՀ մշակոյթի նախարարութեան ներկյացուցիչը: Կոմիքսների միջազգային առաջին երեւանեան փառատոնի կազմակերպիչներն են Չոբանյան ինստիտուտը (Կովկասի, Թուրքիայի եւ Մերձաւոր Արեւելքի հիմնահարցերով զբաղուող անկախ գիտական կենտրոն), ինչպէս նաեւ Ֆրանսիայի կոմիքսների եւ պատկերների ազգային կենտրոնը, Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարութիւնները, ինչպէս նաեւ ՀՀ մշակոյթի նախարարութիւնն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Հայաստանում կոմիքսների զարգացման ասոցիացիան ստեղծուել է 2007թ. դեկտեմբերին:
  -   Մշակոյթ