ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ <br /> ԱՆԴԱՄ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ
ԱՆԴԱՄ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 23-04-2008 19:30:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիերի» հրատարակիչ Վերջերս ամբողջ Եվրոպայով մէկ մեծ վիճաբանութիւն է հասունանում այն հարցի շուրջ, թէ արդեօք խոհեմ կլինի Թուրքիան ընդունել Եվրոմիություն: Եվրոպացիների մեծամասնութիւնը դէմ է Թուրքիայի անդամակցութեանը` ելնելով կամ նախապաշարմունքից կամ անհամատեղելի իրաւական, քաղաքական, տնտեսական եւ մշակոյթային տարբերութիւնների պատճառով: Թուրք ղեկավարները իրենց երկիրը Եւրոմիութեան պահանջներին մօտեցնելու անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխարէն ընտրել են հեշտ ուղի` քննադատել Եւրոպային հակաթուրքական եւ հակամահմեդական լինելու մէջ: Որպէսզի Եվրոմիությանը ստիպեն ընդունել Թուրքիան այնպիսին ինչպիսին այն կայ, թուրք ղեկավարները ընդունել են խելացի մարտավարութիւն` ամբողջ մեղքը բարդել եվրոպացիների վրայ, այլ ոչ թէ անհրաժեշտ փոփոխութիւններ անելու իրենց անկարողութեան եւ դժկամութեան վրայ: Թուրքերը բազմիցս յայտարարել են, որ 1963թ-ից ի վեր, երբ իրենց երկիրը առաջին անգամ դարձաւ Եւրոպական Տնտեսական Համայնքի (Եւրոմիութեան նախորդի) ասոցիացուած անդամ, եվրոպացիները խանգարել են իրենց անդամակցել Եվրոմիությանը: Բայց թուրքերը չեն ասում, որ այս երկարատեւ ձգձգման պատճառը Եւրոմիութեան պահանջներին նրանց երկրի անհամապատասխանությունն է, էլ չասենք, որ երեք անգամ զինվորականությունը տապալել է ընտրուած կառավարութիւնը: Թուրքերը կարող են միմիայն իրենց մեղադրել այս բոլոր տարիների ընթացքում Եվրոմիությանը անդամակցելու իրենց անկարողունակության համար: Գոյութիւն ունի Եւրոմիութեան պահանջներին համապատասխանելու թուրքերի շահագրգռուածութեան բացակայութեան երկու հիմնական պատճառ: Առաջինը այն է, որ թուրք ժողովրդի գրեթէ կէսը դէմ է Եվրոմիությանը անդամակցելուն: Թուրքիան մի ազգ է, որը բաժանուած է բազմաթիւ տրամագծորեն հակադիր քաղաքական, կրոնական եւ էթնիկ խմբաւորումների: Նոյնիսկ Սահմանադրական Դատարանում հայց կայ, որը կարող է իշխող քաղաքական կուսակցութեանը յայտարարել օրէնքից դուրս եւ հեռացնել նախագահին եւ վարչապետին իրենց պաշտոնններից: Արդիւնքում, Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարեւոր դիլեմայի առաջ է: Նա ուզում է, որ Թուրքիան անդամակցի Եվրոմիությանը, որպէսզի պահպանի իր կուսակցութեան իշխանութիւնը արմատական ազգայնականներից եւ ռազմական քաղաքականութիւն վարողներից, ընդսմին խուսափելով եվրոպացիներին շատ զիջումներ անելուց, որպէսզի չմեղադրվի թուրքական ապրելակերպի հակառակորդներին զիջելու մէջ: Հետեւաբար նա անում է հնարաւոր ամէն բան երեւալու համար թէ ինքը կատարում է պահանջւող փոփոխութիւնները Թուրքիայի օրէնքներում, սակայն իրականում չի կատարում դրանք: Այս քաղաքական ակրոբատիկայի լաւ օրինակն է քրէական օրէնսգրքի 301 յօդուածը, որը քրեականացնում է «Թուրքական ինքնութիւնը վիրաւորելը» եւ ճնշում է խօսքի ազատութիւնը: Այս յօդուածը յաճախակի օգտագործւում է ազգայնական դատախազների կողմից լռեցնելու այն մարդկանց ովքեր անդրադառնում են հայոց ցեղասպանությանը: Վերջին 3 տարիներին Եւրոմիութեան պաշտօնեաների պնդմամբ Էրդողանը բազմիցս խոստացել է փոխել այս դրակոնյան օրէնքը: Ամէն խոստումից հետ Թուրքիան գովասանքների է արժանանում դյուրահավատ եվրոպացիներից: Անցեալ շաբաթ Էրդողանը եւս մէկ անգամ յայտարարեց, որ թուրքական կառավարութիւնը «շուտով» կփոխի 301 յօդուածը, ինչը փաստորեն կպահի այս վիճելի յօդուածը քրէական օրէնսգրքում, մինչդեռ կհամոզի եվրոպացիներին, որ Թուրքիան մոտեցնում է իր օրէնքները Եւրոմիութեան չափանիշներին: Today's Zaman թուրքական լրագրի ապրիլի 10-ի համարում Է. Բարիս Ալտինտասը գրել է, որ եթէ նոյնիսկ 301 յօդուածը լիովին վերացվի, քրէական օրէնսգիրքը ներառում է շատ այլ յօդուածներ, որոնք կշարունակեն ճնշել խօսքի ազատութիւնը. - 115-րդ յօդուածը արգելում է յայտարարել մարդու կրոնական, սոցիալական, քաղաքական եւ փիլիսոփական համոզմունքների մասին, - 125-րդ յօդուածը` արժանապատվության դէմ ուղղուած հանցանքներ կատարել, - 216-րդ յօդուածը` մարդկանց մէջ բորբօքել ատելութիւն եւ թշնամություն, - 217-րդ յօդուածը` մարդկանց դրդել չենթարկվել օրէնքին, - 220-րդ յօդուածը` քարոզել անօրինական կազմակերպութիւն, - 222-րդ յօդուածը` արգելում է օգտագործել քրդական q, x, եւ w տառերը, - 263-րդ յօդուածը` ուսուցում օրէնքի խախտմամբ, - 288-րդ յօդուածը` յայտարարութիւն անել ընթացող դատական գործի մասին, - 299-րդ յօդուածը` վիրաւորական խօսքեր ասել նախագահին, - 300-րդ յօդուածը` անարգել պետական ինքնիշխանութեան խորհրդանիշները, - 304-րդ յօդուածը` դրդել օտար պաշտօնեաներին պատերազմ յայտարարել կամ վիրաւորել Թուրքիային, - 305-րդ յօդուածը` մասնակցութիւն ունենալ այդ գործերում, որոնք դէմ են հիմնարար ազգային շահերին, - 309-րդ յօդուածը` փորձ անել տապալել Թուրքական հանրապետութեան ռեժիմը, - 311-րդ յօդուածը` փորձ անել տապալել թուրքական խորհրդարանը բռնի ուժով, - 318-րդ յօդուածը` համոզել բնակչութեանը չծառայել բանակում, - 323-րդ յօդուածը` տպագրել կեղծ նորութիւններ, եւ - 341-րդ յօդուածը` անարգել օտար երկրի դրոշը: Today's Zaman-ը մէջ է բերել Հրանտ Դինքի փաստաբան Էրդալ Դողանի խօսքերը (Դինքը հայ լրագրող էր, որ մէկ տարի առաջ սպանուեց Ստանբուլում), որ եթէ նոյնիսկ այս խնդրահարույց յօդուածները վերացուեն, ոչինչ չի փոխուի թուրքական դատական համակարգում: Հետեւաբար ոչինչ չի փոխուի թուրքական հասարակութեան մէջ: Եթէ 301-րդ յօդուածը ընդունենք որպէս ցուցանիշ, որը 3 տարիների ընթացքում դեռեւս չի փոփոխուել, ապա Թուրքիայից կպահանջուի աւելի քան 50 տարի փոփոխելու վերը նշուած 17 յօդուածները: Այսպիսով, Եվրոմիությանը անդամակցելը կտեւի շատ աւելի երկար: Փաստն այն է, որ Թուրքիան չի կարողացել եւ հաւանաբար չի կարողանայ անդամակցել Եվրոմիությանը մօտ ապագայում, եւ դրա պատճառը ոչ թէ եւրոպական ընդդիմությունն է, այլ Թուրքիայի «ներքին պետութիւնը», արմատական ազգայնականները եւ դրա միլիոնավոր բնակիչները, ովքեր շահագրգռուած չեն ընդունել եւրոպական ժողովրդավարական արժէքները:
  -   Յօդուածներ