ԵԹՈՎՊԻԱՆ ԽԶԵԼ Է ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՔԱԹԱՐԻ ՀԵՏ<br />


ԵԹՈՎՊԻԱՆ ԽԶԵԼ Է ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՔԱԹԱՐԻ ՀԵՏ

  • 21-04-2008 20:01:00   |   |  Միջազգային
ԱԴԻՍ-ԱԲԵԲԱ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եթովպիան երկուշաբթի որոշում է ընդունել Քաթարի հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելու վերաբերեալ: Եթովպիական ԱԳՆ-ի համապատասխան յայտարարութեյան մէջ ասւում է, որ Պարսից ծոցի պետութիւն Քաթարը «Աֆրիկեան եղջյուրի տարածաշրջանում անկայունութեան ամենակարեւոր աղբիւրն է»: Փաստաթղթում չի պարզաբանւում, թէ յատկապէս ինչ կերպ է Աֆրիկեան եղջյուրից հեռու գտնուող Քաթարը «ապակայունացնում» իրադրութիւնը այդ շրջանում, որտեղ գտնւում են Եթովպիան եւ նրա հիմնական հակառակորդը` Էրիթրեան:
  -   Միջազգային