ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳՈՒԹԻՒՆԸ ՅԵՏ Է<br /> ՄՆՈՒՄ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵՄՊԵՐԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳՈՒԹԻՒՆԸ ՅԵՏ Է
ՄՆՈՒՄ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵՄՊԵՐԻՑ

  • 01-04-2008 20:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2008-09թթ.-ի սոցիալ-տնտեսական քաղաքականութեան կարեւոր մաս է կազմելու սոցիալական բարեփոխումների իրականացումը: Առայժմ սոցիալական բարեփոխումների արագութիւնը յետ է մնում մակրոտնտեսական բարեփոխումների տեմպերից: Կառավարութիւնը բազմաթիւ միջոցառումներ է ձեռնարկել, որպէսզի երկրի տնտեսական աճն ուղղուի բնակչութեան կենսամակարդակը բարձրացնելուն, սակայն հասարակութեան մէջ անհաւասարութեան աճի, կրթութեան ու առողջապահական համակարգերի վատթարացման միտումները շրջելու համար անհրաժեշտ են ռազմավարական ներդրումներ: Այս եզրակացութիւնները ներկայացուած են ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսեան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական յանձնաժողովի (ԱԽՕՏՏՍՀ) «Ասիայի եւ Խաղաղօվկիանոսեան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հետազօտութիւն 2008»-ում: Հետազօտութիւնում հիշեցվում է, որ 2007թ.-ին ՀՀ կառավարութիւնն ընդունել է աղքատութեան նուազեցման հնգամեայ քաղաքական ծրագիր, որով նախանշվում է դրա մակարդակը` այժմեան 30%-ից 2012թ.-ին հասցնել 12%-ի: Նշուվել է, որ աղքատութեան շեմից ցածր եկամուտներ ունեցող մարդկանց թիւը 1988թ.-ի 55%-ից 2005թ.-ին նուազել է մինչեւ 34%: Եկամուտների անհաւասարութեան չափման Ջինի գործակիցը, որտեղ բարձր արժէքները ցոյց են տալիս եկամուտների առաւել մեծ անհաւասարութիւն, 1996թ.-ին Հայաստանում կազմել է 44,42, իսկ 2003թ.-ին` 33,8: Այդուհանդերձ, եկամուտների անհաւասարութիւնը շարունակում է մեծ խնդիր լինել երկրի համար: Հետազօտութեան համաձայն, 2007թ.-ին Հայաստանը վեցերորդ տարին անընդմէջ գրանցել է երկնիշ տնտեսական աճ եւ մնացել աշխարհի ամենաարագ զարգացող երկրների շարքում: Երկրի ՀՆԱ-ն 2007թ.-ին աճել է 13,8%-ով: Հայաստանում ՀՆԱ-ի աճի գլխաւոր գործօններն են համարուել շինարարութիւնը, գիւղատնտեսութիւնը եւ ծառայութիւնների ոլորտը: Շինարարութեան աճն արագացել է արդիւնաբերական արտադրութեան եւ բնակելի ու գրասենեակային շէնքերի կառուցման խոշոր ծաւալների հաշուին: Տնտեսութեան զարգացումն ընդգրկել է այնպիսի ծառայութիւններ, ինչպիսիք են առեւտուրը եւ հաղորդակցութիւնը: 2007թ.-ին գիւղատնտեսական արտադրանքի աճը կազմել է 9,6%, ընդ որում, ցորենի բերքը կրկնապատկուել է` հասնելով 450 հազար տոննայի: Նշուվել է նաեւ, որ 2008-2009թթ.-ին Հայաստանում սահմանուած գերակայութիւններն են կառավարման բարելաւումը եւ աղքատութեան կրճատումը, հարկերի հաւաքման աւելացումը` հարկերից ազատումը վերացնելու միջոցով, փոքր եւ միջին բիզնեսի համար միջավայրի բարելաւումը: Նախատեսւում է 2008թ.-ին ապահովել ՀՆԱ-ի 10% աճ եւ առնուազն 8%` 2009թ.-ին: Ըստ հետազօտութեան, 2007թ.-ին Հայաստանի պետական բիւջէն հարկային գանձումների աւելացման հաշուին գրանցել է ՀՆԱ-ի 0,1%-ին համարժէք յաւելուրդ: Սակայն, նկատի ունենալով սոցիալական ծրագրերի եւ ենթակառուցուածքների զարգացման ծախսերը, սպասւում է, որ մինչեւ 2009թ.-ն բիւջէն նորից պակասուրդ կունենայ, որը կկազմի 2,6%: Հարկային օրէնսդրութեան փոփոխութիւնների եւ հարկային ու մաքսային վարչարարության բարելաւումների շնորհիւ պետեկամուտները 2008-2009թթ.-ին կարող են աւելացուել, սակայն հարկերի հաւաքումը Հայաստանում դեռեւս լուրջ խնդիր է լինելու: Բացի այդ, նշուվել է, որ ինչպէս Հիւսիսային եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, այնպէս էլ Հայաստանում, 2007թ.-ին դրամավարկային քաղաքականությունները հետապնդել են գների աճը կասեցնելու եւ իրական փոխարժէքի մեծ աճը կանխելու նպատակ: Այդ երկրների կառավարութիւնները խստացրել են դրամավարկային քաղաքականութիւնը` աւելացնելով բանկերի եւ կառավարությունների աւանդները, պարբերաբար բարձրացնելով ելակետային տոկոսադրույքներն ու վերաֆինանսավորելով կենտրոնական բանկերը: Մասնաւորապէս, Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորումն աւելացրել է մինչեւ 5,75% եւ մեծացրել ներքին այնպիսի միջոցների օգտագործումը, ինչպիսիք են վաճառքի եւ վերագնման (ռեպո) համաձայնագրերը: Ըստ հետազօտութեան, Հայաստանում սննդամթերքի աճող գների, աշխատավարձերի յետագայ բարձրացման եւ տնային տնտեսութիւնների եկամուտների աւելացման արդիւնքում սպառողական գների աճը 2006թ.-ի 2,9%-ից 2007թ.-ին հասաւ շուրջ 4,4%-ի: Արագ ընթացող այս դրամական էքսպանսիան եւ ներկրման բարձր գները Հայաստանում առաջացրին գների զգալի աճ: 2007թ.-ի վերջին եռամսյակում հայկական դրամի արժէքը ԱՄՆ դոլարի համեմատ աւելացաւ մօտաւորապէես 10%-ով: Դրամի արժեվորումը մտահոգութիվւն է առաջացրել այն տնային տնտեսություններում, որոնց ապրուստը կախուած է արտերկրից դրամական փոխանցումներից: Նաեւ նշուվել է, որ թէեւ Հայաստանից ապրանքների արտահանման ծաւալն աճել է 9,1%-ով, առեւտրի պակասուրդը 2007թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում զգալիօրէն աճել է` 2006թ.-ի 826 մլն ԱՄՆ դոլարից հասնելով գրեթէ 1,4 մլրդ դոլարի: Հանքանիւթերի, մեքենաների եւ շինարարական ծրագրերի համար սարքավորումների ներկրման հաշուին 2007թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում ապրանքների ներկրման ծաւալն աճել է 1,9%-ով` հասնելով 2,2 մլրդ դոլարի: Առեւտրի աւելացող պակասորդի հաշուին ընթացիկ հաշիւների պակասուրդը 2006թ.-ի առաջին ինն ամիսների 78 մլն դոլարից (ՀՆԱ-ի 1,9%-ին համարժէք) 2007թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում դարձել է 327 մլն դոլար (ՀՆԱ-ի 5,7%-ին համարժէք): ՄԱԿ-ի ԱԽՕՏՏՍ յանձնաժողովի փորձագետները նաեւ նշել են, որ արտերկրից մասնաւոր դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսական զարգացման համար դարձել են արտաքին ֆինանսաւորման կարեւոր աղբիւր: 2007թ.-ին դրանք զգալի ներդրում են եղել սոցիալ-տնտեսական ոլորտում: Արտագնայ ժամանակաւոր եւ մշտական աշխատանքի համար արտասահման մեկնածներից ստացուած փոխանցումները 2007թ.-ին հասել են 1,32 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 14%-ին համարժէք): 2007թ.-ին օտարերկրեայ ներդրումների հոսքերը շարունակել են հիմնական դեր կատարել երկրի տնտեսութեան զարգացման եւ արդիականացման համար: Հայաստանում օտարերկրեայ ներդրումների հոսքերը 2007թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում հասել են 351 մլն դոլարի, այնինչ 2006թ.-ի նոյն ժամանակահատուածում դրանք կազմել են 202 մլն դոլար: Աճող օտարերկրեայ ներդրումների մի զգալի մասն ուղղուել է հեռահաղորդակցության եւ կոմունալ հատուածների, ինչպէս նաեւ երկրի ընթացիկ հաշուի պակասորդի ֆինանսաւորմանը:
  -   Տնտեսութիւն