ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲՆՈՅԹ<br /> ՈՒՆԻ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲՆՈՅԹ
ՈՒՆԻ

  • 01-04-2008 18:23:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը հակառուսական բնոյթ ունի: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Կավկազպրեսը», ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Յատուկ են մտայղացել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, որպէսզի Ռուսաստանից պոկեն 14 մաս եւ աստիճանաբար այդ մասերը մտցնեն ՆԱՏՕ: Մերձբալթիկան արդէն մտցրել են, հիմա Ուկրաինայի եւ Վրաստանի հերթն է, յետոյ Ադրբեջանի եւ այդպէս շարունակ: Դա իրենց նպատակն է եղել, որպէսզի եւ իրենց զորքերը տեղաշարժեն Ռուսաստանին աւելի մօտ, եւ հնարաւորութիւն չտան վերաինտեգրացում անցկացնելու: Բայց այդ փորձերը հաջողութեամբ չեն պսակուի, քանի որ ՆԱՏՕ մտած երկիրը կարող է նաեւ դուրս գալ նրանից, եւ դա առանձնապէս նշանակութիւն չունի»,- ասել է նա:
  -   Միջազգային