ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ
ՈՒՆԻ
01-04-2008 18:23:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը
հակառուսական բնույթ ունի: Այս մասին, ինչպես հաղորդում է
«Կավկազպրեսը», ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Հատուկ են մտահղացել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, որպեսզի
Ռուսաստանից պոկեն 14 մաս եւ աստիճանաբար այդ մասերը մտցնեն ՆԱՏՕ:
Մերձբալթիկան արդեն մտցրել են, հիմա Ուկրաինայի եւ Վրաստանի հերթն
է, հետո Ադրբեջանի եւ այդպես շարունակ: Դա իրենց նպատակն է եղել,
որպեսզի եւ իրենց զորքերը տեղաշարժեն Ռուսաստանին ավելի մոտ, եւ
հնարավորություն չտան վերաինտեգրացում անցկացնելու: Բայց այդ
փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ՆԱՏՕ մտած երկիրը կարող
է նաեւ դուրս գալ նրանից, եւ դա առանձնապես նշանակություն չունի»,-
ասել է նա: