ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԹՈՒԱՔԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ<br /> ԹԻՒԸ<br />


ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԹՈՒԱՔԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ
ԹԻՒԸ

  • 31-03-2008 20:03:00   |   |  Միջազգային
ՎԱՏԻԿԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պատմութեան մէջ առաջին անգամ իսլամի հետեւորդների թիւն աշխարհում գերազանցել է հռոմեա-կաթոլիկական եկեղեցու նուիրեալների թուաքանակը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ֆրանսպրեսը», յայտնել է Վատիկանի պաշտօնական ներկայացուցիչ, վիճակագրական վարչութեան ղեկավար եւ Annuario Pontificio ամենամեայ կաթոլիկական տեղեկատուի հեղինակ մոնսենյոր Վիտտորիո Ֆորմենտին: Ինչպէս նշւում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատրաստած տարեգրքում, երկրագնդի բնակչութեան 19 տոկոսը դավանում է իսլամ, իսկ 17,4 տոկոսը` կաթոլիկություն: Դրա բացատրութիւններից մէկն այն է, որ մուսուլմանական ընտանիքներում սովորաբար աւելի շատ են երեխաները: Այդուամենայնիւ, քրիստոնյաների ընդհանուր քանակը կազմում է աշխարհի ողջ բնակչութեան մօտ մէկ երրորդը:
  -   Միջազգային