ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ<br /> ԹԻՎԸ<br />


ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ
ԹԻՎԸ

  • 31-03-2008 20:03:00   | Վատիկան Սիթի  |  Միջազգային
ՎԱՏԻԿԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պատմության մեջ առաջին անգամ իսլամի հետեւորդների թիվն աշխարհում գերազանցել է հռոմեա-կաթոլիկական եկեղեցու նվիրյալների թվաքանակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», հայտնել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ, վիճակագրական վարչության ղեկավար եւ Annuario Pontificio ամենամյա կաթոլիկական տեղեկատուի հեղինակ մոնսենյոր Վիտտորիո Ֆորմենտին: Ինչպես նշվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատրաստած տարեգրքում, երկրագնդի բնակչության 19 տոկոսը դավանում է իսլամ, իսկ 17,4 տոկոսը` կաթոլիկություն: Դրա բացատրություններից մեկն այն է, որ մուսուլմանական ընտանիքներում սովորաբար ավելի շատ են երեխաները: Այդուամենայնիվ, քրիստոնյաների ընդհանուր քանակը կազմում է աշխարհի ողջ բնակչության մոտ մեկ երրորդը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play