ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՕՍՆԱԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ<br />


ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՕՍՆԱԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

  • 27-03-2008 14:59:00   |   |  Միջազգային
ՎԻԼՆԻՒՍ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Սեյմի խօսնակ Վիկտորաս Մունտյանասը, որ կասկածւում է կաշառատուութեան մէջ, յայտարարել է խորհրդարանի ղեկավարի եւ Քաղաքացիական դեմոկրատիայի կուսակցութեան նախագահի պաշտօնից հրաժարական տալու մտադրութեան մասին: Խօսնակի հետ կապուած սկանդալի պատճառ են դարձել անցած շաբաթ ի յայտ եկած կաշառատուութեան կասկածները, թէեւ անձամբ ինքը մեղադրանքը հերքում է. «Ես անօրինական ոչինչ չեմ արել, պարզապէս աշխատանքի դիմաց վճարել եմ ֆիրմային, որը կատարել է իմ պատուէրը»,- յայտարարել է խօսնակը: Ըստ Մունտյանասի, ֆիրման իր խնդրանքով Կաունասում հողամասերի սահմանաբաժանում է կատարել իր ազգականի եւ ընկերոջ համար: Դրա դիմաց նա ֆիրմային Կաունասի գաւառապետի տեղակալ Վիրգինիյուս Վիզբարասի միջոցով փոխանցել է 2 հազար լիտ (580 եւրօ):
  -   Միջազգային