ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ<br /> ՍՈՉԻՈՒՄ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
ՍՈՉԻՈՒՄ

  • 27-03-2008 14:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը ապրիլի 6-ին Սոչիում կանցկացնեն աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թւում` ՀՀՊ խնդիրները եւ իրադրութիւնը Իրանի շուրջ: Այսպիսով, երկու երկրների առաջնորդները սեւծովեան առողջարանային քաղաքում կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից յետոյ, որը կկայանայ ապրիլի 2-4-ը Բուխարեստում: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամերիկեան վարչակազմի ղեկավարն ասել է, որ առաջիկայ բանակցութիւնները դիտարկում է որպէս «երկու գումարած երկու» ձեւաչափով ՌԴ եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին հանդիպման շարունակութիւն: Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, նրա համոզմամբ, «շատ կարեւոր են» Ամերիկայի համար: Բուշը նշել է նաեւ, որ լաւ աշխատանքային յարաբերութիւնների հոյս ունի ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդւեդեւի հետ:
  -   Միջազգային