ՄՈԳԱԴԻՇՕ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիում կառավարական
զօրքերի հետ մարտերի ընթացքում իսլամիստները այսօր առաւօտեան
գրաւել են Ջոուխար քաղաքը, որ գտնւում է մայրաքաղաք Մոգադիշոյից
հիւսիս: Տեղեկութիւնների համաձայն, սպանուել է եօթ զինվոր:
Զինյալների ջոկատները ընդլայնում են անցումային կառավարութեան
եւ նրա եթովպիական դաշնակիցների դէմ զինուած գործողութիւնների
շրջանները: Նախկինում նրանց դիմադրութեան կենտրոնը մայրաքաղաք
Մոգադիշոն էր: Մարտական գործողութիւնների ժամանակ մէկ տարուայ
ընթացքում Սոմալիում 6 հազարից աւելի մարդ է զոհուել: