ԼԻԲԱՆԱՆԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 26-03-2008 17:35:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի կառավարութիւնը բոյկոտում է Դամասկոսի համաարաբական գագաթնաժողովը, սակայն այդ երկրի ներքաղաքական ճգնաժամի քննարկումը ներառուած է մարտի 29-30-ը նախատեսուած տարածաշրջանային ֆորումի օրակարգում: Ֆուադ աս-Սինիորայի կառավարող կաբինետի որոշման մասին յայտարարուել է երէկ երեկոյեան, չնայած բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու խնդրանքին, որով պաշտօնական Բեյրութին դիմել է Արաբական պետութիւնների լիգայի գլխաւոր քարտուղար Ամր Մուսային: Ինչպէս հաղորդել է կառավարամէտ «Ալ-Մուստակբալ» հեռուստաալիքը, աս-Սինիորան Լիբանանի անունից ուղերձ կյղի արաբ ղեկավարներին, որտեղ «կը բացայայտի սիրիական վարչակազմի քայքայիչ գործունէութիւնը եւ, մասնաւորապէս, այն խոչընդոտները, որ նա շարունակում է հարուցել լիբանանեան սահմանադրական մարմինների աշխատանքի համար` օգտագործելով իր դաշնակիցներին ընդդիմադիր դաշտից»:
  -   Միջազգային