ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՅԱՐՈՒՑՈՒԵԼ Է ԵՎՍ ՄԷԿ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ<br />


ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՅԱՐՈՒՑՈՒԵԼ Է ԵՎՍ ՄԷԿ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ

  • 20-03-2008 20:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բորիս Բերեզովսկու նկատմամբ յարուցուել է քրէական գործ ռուսական յատուկ ծառայութիւնների կողմից իր սպանութեան նախապատրաստման վերաբերեալ սուտ մատնութեան մասին: Այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այս մասին յայտնել է ՌԴ դատախազութեանն առընթեր Քննչական կոմիտէի պաշտօնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Քրէական գործը ՌԴ դատախազութեանն առընթեր Քննչական կոմիտէի կողմից յարուցուել է ՌԴ ՔՕ 306-րդ յօդուածի 3-րդ մասով` արհեստականօրէն ստեղծուած մեղադրանքի ապացոյցների հետ զուգորդուած կանխավ սուտ մատնութեան փաստի առթիւ»,- յայտնել է Վլադիմիր Մարկինը: Ըստ նրա, քրէական գործի շրջանակում պատրաստւում է Մեծ Բրիտանիայի իրաւասու մարմիններին ուղղուած իրաւական օգնութեան մասին հարցապնդում: «Ռուսաստանի յատուկ ծառայութիւնների կողմից իր սպանութեան նախապատրաստման վերաբերեալ Բերեզովսկու կանխավ սուտ յայտարարութեյան հիման վրայ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի կողմից փախստակ օլիգարխին քաղաքական ապաստան է տրամադրվել այդ երկրի տարածքում»,- յիշեցրել են Քննչական կոմիտէում:
  -   Միջազգային