ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

  • 19-03-2008 18:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական կողմը ստացել է ՀՀՊ-ի վերաբերեալ ամերիկեան նոր առաջարկները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ-ի նոր գրաւոր առաջարկները ՀՀՊ-ի վերաբերեալ: Դրանք ուսումնասիրւում են»,- յայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակը: ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նախօրէին Մոսկուայում «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցութիւնների ընթացքում հաւաստիացրել էին ռուսական կողմին, որ մարտի 18-ի երեկոյեան կտրամադրեն նոր գրաւոր առաջարկութիւններ ՀՀՊ-ի վերաբերեալ: Փորձագէտների կարծիքով, «այդ առաջարկների ուսումնասիրման համար առնուազն մի քանի օր կպահանջուի, բայց արդէն իսկ կարելի է ասել, որ խնդրի արմատական լուծում դրանք չեն ներկայացնի»:
  -   Միջազգային