ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ԻՍԼԱՄԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ԻՍԼԱՄԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ

  • 18-03-2008 17:03:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում վերջ տալ այնպիսի հասկացութեան, ինչպիսին «իսլամատյացությունն» է, որ անվստահութիւն եւ բացասական վերաբերմունք է արտայայտում ողջ մուսուլմանական աշխարհին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «Այնպիսի անյաջող բառ, ինչպիսին իսլամատյացությունն է, մենք իսկապէս պէտք է արմատախիլ անենք, մենք պէտք է հնարաւոր ամէն բան անենք, որպէսզի կտրենք անյաջող եւ բացասական կապը այնպիսի հասկացութիւնների միջեւ, ինչպիսին են իսլամատյացությունն ու մուսուլմանական աշխարհը»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է Պան Գի Մունը: Պան Գի Մունը մասնակցել է Իսլամական համաժողով կազմակերպութեան գագաթնաժողովին, որ անցած շաբաթ կայացել է Սենեգալում` քննարկելով նաեւ Արեւմուտքում մուսուլմանական պետութիւնների աճող բացասական վարկի խնդիրը:
  -   Միջազգային