ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 55 ՄԱՐԴ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՊԱՅԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 55 ՄԱՐԴ

  • 07-03-2008 14:32:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 55 մարդու է հասել Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած երկու արիւնահեղ ահաբեկությունների զոհերի թիւը: Ըստ իրաքեան ոստիկանութեան տուեալների, 130 մարդ վիրաւորուել է: Սկզբում պայթիւն է որոտացել Բաղդադի Կարադա շրջանի առեւտրական մարդաշատ գօտու փողոցներից մէկում: Երբ դէպքի վայրում բազմութիւն է հաւաքուել եւ ժամանել են անվտանգութեան ծառայութիւնների ստորաբաժանումները, այնտեղ իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկութեան վայրում աւերուել են տասնեակ առեւտրական կէտեր:
  -   Միջազգային