ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՈՒԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ<br />


ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՈՒԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

  • 07-03-2008 14:30:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դպրոցում հրաձգութեան հետեւանքով Երուսաղեմում ութ մարդ զոհուել է, մօտ տասը վիրաւորուել: Ինչպէս հաղորդել է իսրայելական հեռուստատեսութիւնը, անյայտ անձը թափանցել է Կիրյատ Մոշե կրոնական թաղամասի «Մերկազ Խարավ» իեշիվա (կրոնական ուսումնական հաստատութիւն) եւ կրակ բացել աշակերտների վրայ: Դէպքի վայր ժամանած ոստիկանները արդէն ոչնչացրել են հարձակվողին: Հանցագործը հասցրել է 500-ից աւելի գնդակ արձակել: Սպանուել են 8 սովորողներ, մօտ տասը` միջին եւ ծանր վէրքեր ստացել: Յարձակւողը եղել է Իսրայելի ծագումով արաբ քաղաքացի Արեւելյան Երուսաղեմից: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ահաբեկութեան պատասխանատւութիւնը ստանձնել են մի քանի քիչ յայտնի լիբանանեան խմբաւորումներ, իսկ ՀԱՄԱՍ պաղեստինեան շարժումը եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումը ողջունել են դա: Իսրայելում յայտարարուած է բարձր մարտական պատրաստութեան վիճակ: Երուսաղեմի մուտքի մօտ ստուգւում են բոլոր աւտոմեքենաները, շրջափակուած են սահմանային անցակէտերի մեծ մասը Յորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինեան տարածքների հետ սահմանագծում:
  -   Միջազգային