ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՆ<br /> ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ<br />


ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՆ
ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

  • 29-02-2008 17:30:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին երկու օրերին Գազայի յատուածում իսրայելական օդուժի ռմբակոծութեան հետեւանքով զոհուել է 32 մարդ: Զոհվածների թւում, բացի ՀԱՄԱՍ-Ի գրոհայիններից, կան մի քանի խաղաղ քաղաքացիներ եւ երեխաներ, հաղորդում է BBC-ն: Հինգշաբթի ցերեկը իսրայելական օդուժի հասցրած հարուածի արդիւնքում զոհուել են չորս երեխաներ: Գազայից ստացուած տեղեկատվությամբ, մինչեւ 12 տարեկան երեխաները իսրայելցիների յարձակման ժամանակ խաղալիս են եղել փախստականների ճամբարի տարածքում, մզկիթի մօտ: Իսրայելի զինուած ուժերի ներկայացուցիչները յայտարարել են, որ հարուածի նշանակետ են եղել հրթիռների արձակման կայանքները: Իսրայելը մի շարք հարուածներ է հասցրել Գազայի հատուածին ի պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից երկրի հարաւային շրջանների գնդակոծութեան, ինչի հետեւանքով զոհուել էր մէկ իսրայելցի:
  -   Միջազգային