ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ
ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 21-02-2008 19:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կրկին կոչ է արել վերսկսել բանակցութիւնները Կոսովոյի կարգավիճակի առնչութեամբ, որի խորհրդարանը փետրուարի 17-ին միակողմանի կարգով յայտարարել է երկրամասի անկախութեան հռչակման մասին, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Անհրաժեշտ է վերսկսել բանակցութիւնները Կոսովոյի կարգավիճակի առնչութեամբ»,- ասել է ՌԴ նախարարը: Ըստ Լաւրովի, Ռուսաստանի գործողութիւնները ստեղծուած իրավիճակում ուղղուած կլինեն նախ եւ առաջ այն բանին, որպէսզի պահպանուի միջազգային իրաւունքի գործողութիւնը: «Ռուսաստանը մէկ անգամ չէ նախազգուշացրել, որ Կոսովոյի կողմից անկախութեան միակողմանի յայտարարումը հետեւանքներ կունենայ: Կարծես թէ մեր կանխատեսումները իրականանում են»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ «այդ հետեւանքները (Կոսովոյի անկախութեան միակողմանի ճանաչումը) չեն նպաստում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի յարաբերութիւնների զարգացմանը, որոնց հետ Ռուսաստանը զարգացնել է ուզում իրական գործընկերութիւն կենսական խնդիրների լուծման համար»: «Կոսովոն ամենաբարդ խնդիրների թւում չէր, ինչպիսին Պաղեստինն է, որ կգրավեին մեր ողջ ուշադրութիւնը»,- նշել է Լավրովը: Ըստ նրա, Կոսովոյի միակողմանի անջատումը շեղեց միջազգային հանրութեանը այլ կարեւոր խնդիրների լուծումից:
  -   Միջազգային