ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ՇՈՒՐՋ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 21-02-2008 19:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կրկին կոչ է արել վերսկսել բանակցությունները Կոսովոյի կարգավիճակի առնչությամբ, որի խորհրդարանը փետրվարի 17-ին միակողմանի կարգով հայտարարել է երկրամասի անկախության հռչակման մասին, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները Կոսովոյի կարգավիճակի առնչությամբ»,- ասել է ՌԴ նախարարը: Ըստ Լավրովի, Ռուսաստանի գործողությունները ստեղծված իրավիճակում ուղղված կլինեն նախ եւ առաջ այն բանին, որպեսզի պահպանվի միջազգային իրավունքի գործողությունը: «Ռուսաստանը մեկ անգամ չէ նախազգուշացրել, որ Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հայտարարումը հետեւանքներ կունենա: Կարծես թե մեր կանխատեսումները իրականանում են»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ «այդ հետեւանքները (Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումը) չեն նպաստում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը, որոնց հետ Ռուսաստանը զարգացնել է ուզում իրական գործընկերություն կենսական խնդիրների լուծման համար»: «Կոսովոն ամենաբարդ խնդիրների թվում չէր, ինչպիսին Պաղեստինն է, որ կգրավեին մեր ողջ ուշադրությունը»,- նշել է Լավրովը: Ըստ նրա, Կոսովոյի միակողմանի անջատումը շեղեց միջազգային հանրությանը այլ կարեւոր խնդիրների լուծումից:
Նոյյան տապան  -   Միջազգային