ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ<br />


ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ

  • 19-02-2008 19:30:00   |   |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիդել Կաստրոն հրաժարուել է պետութեան եւ կառավարութեան ղեկավարի` Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտօնից: Այդ մասին նա յայտնել է հայրենակիցներին ուղղուած դիմումում, որ հրապարակուել է «Գրանմա» թերթում: «Եկել է Պետական խորհրդի նոր ղեկավարութիւն ընտրելու պահը: Ես այդ պատուաւոր պարտականութիւնը կատարում էի բազում տարիներ շարունակ»,- յայտարարել է Կաստրոն ուղերձում: Երկրի Պետխորհրդի` գործադիր իշխանութեան բարձրագոյն մարմնի նոր կազմը կձեւաւորուի փետրուարի 24-ին Կուբայի նոր գումարման Ժողովրդական իշխանութեան ազգային վեհաժողովի (խորհրդարանի) առաջին նիստում: Կուբայի յեղափոխութեան առաջնորդը այդ պաշտօնն անփոփոխ զբաղեցնում էր 1976 թուականին այն հիմնելու պահից ի վեր: 2006 թուականի յուլիսի 31-ին Ֆիդել Կաստրոն ծանր հիւանդութեան պատճառով իշխանութիւնը փոխանցեց Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ Ռաուլ Կաստրոյին, որը միեւնոյն ժամանակ յեղափոխական զինուած ուժերի նախարարն է:
  -   Միջազգային