ՍՏՈՐԱԳՐՈՒԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ<br /> ՅԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ՍՏՈՐԱԳՐՈՒԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՅԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 13-02-2008 20:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկեանը եւ «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը փետրուարի 13-ին ստորագրեցին «Հայկական երկաթուղի»-ն կոնցեսիոն կառավարման յանձնելու վերաբերեալ պայմանագիր: Ինչպէս նշեց Ա.Մանուկեանը, «Հայկական երկաթուղի»-ն կկառավարի «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲ ընկերութիւնը: Վ.Յակունինը յայտնեց, որ առաջիկայում կկայանայ «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի տնօրէնների խորհրդի նիստ, որտեղ կմշակվի բիզնես պլանը: Ըստ նրա, առաջնային խնդիր է համարուելու ենթակառուցուածքների վերանորոգումը եւ 3-4 էլեկտրաքարշերի ձեռքբերումը: Վերջինի նպատակն է աւելացնել ներքաղաքային եւ Կովկաս-Փոթի լաստանաւային բեռնափոխադրումների ծաւալները: Նշենք, որ «Ռուասաստանի երկաթուղիներ»-ը պատրաստւում է 30 տարուայ ընթացքում «Հայկական երկաթուղի»-ում ներդնել մօտ 570 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում առաջիկայ հինգ տարում` 230 մլն դոլար:
  -   Տնտեսութիւն