ՍՏՈՐԱԳՐՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ<br /> ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ՍՏՈՐԱԳՐՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 13-02-2008 20:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը փետրվարի 13-ին ստորագրեցին «Հայկական երկաթուղի»-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիր: Ինչպես նշեց Ա.Մանուկյանը, «Հայկական երկաթուղի»-ն կկառավարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը: Վ.Յակունինը հայտնեց, որ առաջիկայում կկայանա «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի տնօրենների խորհրդի նիստ, որտեղ կմշակվի բիզնես պլանը: Ըստ նրա, առաջնային խնդիր է համարվելու ենթակառուցվածքների վերանորոգումը եւ 3-4 էլեկտրաքարշերի ձեռքբերումը: Վերջինի նպատակն է ավելացնել ներքաղաքային եւ Կովկաս-Փոթի լաստանավային բեռնափոխադրումների ծավալները: Նշենք, որ «Ռուասաստանի երկաթուղիներ»-ը պատրաստվում է 30 տարվա ընթացքում «Հայկական երկաթուղի»-ում ներդնել մոտ 570 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում առաջիկա հինգ տարում` 230 մլն դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play