ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ<br /> ԾՐԱԳԻՐԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ
ԾՐԱԳԻՐԸ

  • 05-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը փետրուարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունէութեան ծրագիրը: Ինչպէս նշեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմաւորուած ՎՊ-ի ծրագիրը առաջին անգամ է ներկայացւում է նոր օրէնքին համապատասխան: Այն, մասնաւորապէս, ներառում է վերահսկողութիւն մի շարք բնագաւառներում պետբիւջէից եւ օտարերկրեայ պետութիւնների ու միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների կողմից յատկացուած միջոցների օգտագործման նմատմամբ: Այդ թւում վերահսկողութիւն է իրականացուելու մի շարք գերատեսչություններում, ներառեալ ՀՀ կառավարութեանն առընթեր ոստիկանութիւնում, նաեւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ում պետպատուէրի եւ ծրագրերի կատարման նպատակով պետբիւջէից յատկացուած միջոցների օգտագործման, բիւջէտային մուտքերի ապահովման, ինչպէս նաեւ պետական սեփականութեան կառավարման եւ օգտագործման վերահսկողութիւն: Ծրագրի շրջանակներում ՎՊ-ն նախատեսում է նաեւ վերահսկողութիւն իրականացնել երեք մարզերի եւ Երեւան քաղաքի երեք համայնքների կողմից բիւջէտային միջոցների օգտագործման, համայնքային բիւջէների մուտքերի ապահովման եւ համայնքային սեփականութեան կառավարման ու օգտագործման նկատմամբ: Վերահսկողութիւն կիրականացուի նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից անշարժ գոյքի կառավարման եւ օգտագործման նկատմամբ:
  -   Տնտեսութիւն