ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ ՆԵՐԳՐԱՒԱԾ ԱՒԱՆԴՆԵՐԻ<br /> ՄՆԱՑՈՐԴԸ ՄԷԿ ՏԱՐՈՒՄ 41,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ ՆԵՐԳՐԱՒԱԾ ԱՒԱՆԴՆԵՐԻ
ՄՆԱՑՈՐԴԸ ՄԷԿ ՏԱՐՈՒՄ 41,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 31-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 427 մլրդ 118 մլն դրամ (մօտ 1 մլրդ 248,6 մլն ԱՄՆ դոլար) եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել` 53 մլրդ 55 մլն դրամով կամ 14,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեանը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրուած նախնական տուեալներով, 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ ՀՀ-ում փողի զանգվածը կազմել է 691 մլրդ 343 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 39 մլրդ 709 մլն դրամով կամ 6,1 %-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 173 մլրդ 45 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 10 մլրդ 519 մլն դրամով կամ 6,5%-ով, իսկ մէկ տարուայ ընթացքում` 51 մլրդ 124 մլն դրամով կամ 41,9%-ով:
  -   Տնտեսութիւն