ԵՐԵՒԱՆԻ ԱՒՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԻՆՉԵՒ 2010 Թ.-Ը ԿՀԱՄԱԼՐՈՒԻ<br /> 700-800 ԱՒՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԱՒՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԻՆՉԵՒ 2010 Թ.-Ը ԿՀԱՄԱԼՐՈՒԻ
700-800 ԱՒՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

  • 31-01-2008 18:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի նախատեսւում է Երեւան ներկրել միջին տեղատարողությամբ «Բոգդան» մակնիշի 150 աւտոբուսներ եւ 20 տրոլեյբուսներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչութեան պետ Աշոտ Սահակեանը, այդպիսով մինչեւ տարեվերջ մայրաքաղաքում շահագործւող միջին տեղատարողությամբ աւտոբուսների քանակը կհասնի մօտ 450-ի, իսկ տրոլեյբուսներինը` 65-70-ի: Ա.Սահակեանի խօսքերով, Երեւանի հասարակական տրանսպորտի ոլորտը բարելաւելու նպատակով նախատեսւում է 2008-2010թթ.-ին միկրոավտոբուսները փոխարինել աւտոբուսներով եւ ներկայումս շահգործվող մօտ 3200 միկրոաւտոբուսների թիւը առաջիկայ երեք տարիներին կրճատել մինչեւ 1500-ը: Իսկ աւտոբուսային պարկը մինչեւ 2010թ.-ը կհամալրուի 700-800 աւտոբուսներով: Բացի դրանից, ըստ վարչութեան պետի, մինչեւ 2011թ.-ը տարեկան կներկրուի 20-ական տրոլեյբուս: Ըստ այդմ էլ կաւելացուի տրոլեյբուսների երթուղիների թիւը: Ա.Սահակեանը նշեց, որ տրոլեյբուսների ներկրմանը զուգահեռ կիրականացուի էլեկտրասնուցման ցանցերի վերանորոգում: Այս տարի նախատեսւում է վերանորոգել Մաշտոց եւ Գրիգոր Լուսաւորիչ փողոցների էլեկտրասնուցման ցանցերը: Անդրադառնալով ավտոկանգառասրահներին, Ա.Սահակեանը յայտնեց, որ 2006-2007թթ.-ին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տեղադրուել է 210 կանգառասրահ: Պետբիւջէից յատկացուած 137 մլն դրամով (մօտ 449 հազար ԱՄՆ դոլար) այս տարի Երեւանում կտեղադրուի եւս 83 կանգառասրահ, իսկ 2008թ.-ին ամբողջութեամբ կաւարտուեն կանգառասրահների եւ կանգառանշանների տեղադրման աշխատանքները: Ա.Սահակեանը ընդգծեց, որ պետբիւջէից յատկացուած 300 մլն դրամով այս տարի մայրաքաղաքի 27 խաչմերուկներում կտեղադրուեն նոր լուսացույցեր: Միաժամանակ նշուեց, որ մայրաքաղաքում աւտոմատացուած լուսացուցային նոր համակարգ ներդնելու ուղղութեամբ ներկայումս բանակցութիւններ են ընթանում Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ: Վարչութեան պետը նշեց նաեւ, որ Երեւանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրով այս տարի նախատեսւում է պետբիւջէից յատկացուած 1,7 մլրդ դրամով վերանորոգել մետրոյի կայարանների շարժասանդուղքներն ու վագոնները:
  -   Հասարակութիւն