ՄՈՍԿՈՒԱՆ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ԼԱՏՈՒԻԱՑԻ<br /> ԴԻՒԱՆԱԳԷՏԻՆ<br />


ՄՈՍԿՈՒԱՆ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ԼԱՏՈՒԻԱՑԻ
ԴԻՒԱՆԱԳԷՏԻՆ

  • 25-01-2008 18:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում Լատվիայի դեսպանութեան աշխատակիցներից մէկը յայտարարուել է «պերսոնա նոն գրատա», նրան երկօրեայ ժամկէտ է վերապահուել Ռուսաստանը լքելու համար: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնում: Յունվարի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ է հրաւիրուել Մոսկուայում Լատվիայի դեսպան Անդրիս Տեյկմանիսը: Դեսպանին ասուել է, որ դիւանագէտի կարգավիճակին անյարիր եւ ՌԴ անվտանգութեան շահերին վնաս հասցնող գործունէութեան համար դեսպանութեան աշխատակիցներից մէկը յայտարարուել է «պերսոնա նոն գրատա»: Լատւիան կտրականապէս հերքում է լատվիական դեսպանատան Ռուսաստանից վտարված աշխատակցին ներկայացւող մեղադրանքները, ասւում է Լատվիայի ԱԳՆ պաշտօնական յայտարարութեյան մէջ:
  -   Միջազգային