ՄՈՍԿՎԱՆ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼԱՏՎԻԱՑԻ<br /> ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ<br />


ՄՈՍԿՎԱՆ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼԱՏՎԻԱՑԻ
ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ

  • 25-01-2008 18:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում Լատվիայի դեսպանության աշխատակիցներից մեկը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա», նրան երկօրյա ժամկետ է վերապահվել Ռուսաստանը լքելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Հունվարի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Մոսկվայում Լատվիայի դեսպան Անդրիս Տեյկմանիսը: Դեսպանին ասվել է, որ դիվանագետի կարգավիճակին անհարիր եւ ՌԴ անվտանգության շահերին վնաս հասցնող գործունեության համար դեսպանության աշխատակիցներից մեկը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Լատվիան կտրականապես հերքում է լատվիական դեսպանատան Ռուսաստանից վտարված աշխատակցին ներկայացվող մեղադրանքները, ասվում է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play