ԱԼԺԻՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԸ<br />


ԱԼԺԻՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԸ

  • 20-11-2007 15:50:00   | Ալժիր  |  Միջազգային
ԱԼԺԻՐ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրի յատուկ ծառայութիւնները ձերբակալել են «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան ալժիրեան բջջի ղեկավարներից մէկին` Բուդերբալ Ֆաթեհին, հաղորդում է «Reuters» գործակալութիւնը: Ձերբակալութեան ժամանակ նրա մօտ յայտնաբերուել է մօտ 800 կիլոգրամ պայթուցիկ, 20 դետոնատոր, ինչպէս նաեւ պայթուցիկով լցուած երկու մանկական ուսապայուսակ: Բուդերբալ Ֆաթեհը ձերբակալուել է երկու իր զինակիցների հետ միասին: Նրա գտնուելու վայրի մասին տեղեկութիւններ յատուկ ծառայութիւնները ստացել են տեղի բնակիչներից:
  -   Միջազգային