ԱԼԺԻՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ
20-11-2007 15:50:00 | Ալժիր | Միջազգային
ԱԼԺԻՐ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրի հատուկ
ծառայությունները ձերբակալել են «Ալ Ղաիդա» ահաբեկչական
կազմակերպության ալժիրյան բջջի ղեկավարներից մեկին` Բուդերբալ
Ֆաթեհին, հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 800
կիլոգրամ պայթուցիկ, 20 դետոնատոր, ինչպես նաեւ պայթուցիկով լցված
երկու մանկական ուսապայուսակ: Բուդերբալ Ֆաթեհը ձերբակալվել է
երկու իր զինակիցների հետ միասին: Նրա գտնվելու վայրի մասին
տեղեկություններ հատուկ ծառայությունները ստացել են տեղի
բնակիչներից: