ԵՐԳԻՉ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ<br /> «SONICBIDS» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ<br />


ԵՐԳԻՉ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ
«SONICBIDS» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՅԹՈՒՄ

  • 16-11-2007 14:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան «Sonicbids» ընկերութեան անցկացրած ինտերնետային մրցոյթում առաջին մրցանակի է արժանացել հայկական ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգեանը: Երգիչը մրցոյթին մասնակցել է Միջազգային երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի անդամ «Armenian music center»-ի (AMC) նախաձեռնութեամբ: Ինչպէս նոյեմբերի 16-ի ասուլիսում յայտնեց AMC-ի մենեջեր Լիլիթ Արշակեանը, մրցոյթին մասնակցել են տարբեր երկրների բազմաթիւ երգիչներ, եւ ընդհանուր առմամբ ներկայացուել են 1 միլիոնից աւելի ստեղծագործութիւն: Հ.Գեւորգեանը ներկայացրել է հայկական ժողովրդական երգեր, ինչպէս նաեւ յատուկ իր համար գրուած ստեղծագործութիւններ: «Մենք փորձեցինք միջազգային ճանաչում ունեցող նախագծում ներկայացնել հայկական ժողովրդական երգերը, որպէսզի մեզ առաջին հերթին ճանաչեն մեր ազգայինով երգարվեստով»,- նշեց Լ.Արշակեանը: Նրա խօսքերով, այս մրցոյթից յետոյ Հ.Գեւորգեանը հնարաւորութիւն կունենայ համագործակցել աշխարհահռչակ պրոդյուսերական կենտրոնների հետ եւ դուրս գալ միջազգային ասպարէզ: Նշուեց նաեւ, որ մրցոյթից յետոյ երգիչն արդէն տարբեր միջազգային փառատօնների եւ համերգների մասնակցութեան հրավէր է ստացել: Լ.Արշակեանը տեղեկացրեց նաեւ, որ մրցանակաբաշխությունը կկայանայ 2008թ.-ի յունուարին` Փարիզում:
  -   Մշակոյթ