ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԿԱԼԱՆՔԻՑ ԳՐԱՒԻ ԴԻՄԱՑ ԱԶԱՏԵԼ<br /> ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԷՋ ՄԵՂԱԴՐՒՈՂ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ<br />


ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԿԱԼԱՆՔԻՑ ԳՐԱՒԻ ԴԻՄԱՑ ԱԶԱՏԵԼ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԷՋ ՄԵՂԱԴՐՒՈՂ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ

  • 15-11-2007 20:12:00   |   |  Միջազգային
ՆՋԱՄԵՆԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չադի դատարանը մերժել է գրաւի դիմաց կալանքից ազատ արձակել երեխաների առեւանգման մէջ մեղադրւող վեց ֆրանսիացիներին: Խօսքը «Կեանքի տապան» կազմակերպութեան աշխատակիցների մասին է, որոնք պաշտօնապէս օգնութիւն էին ցոյց տալիս Աֆրիկայից որբերի որդեգրել ցանկացողներին: Նջամենայի դատարանը որոշում է կայացրել, որ մեղադրեալները պէտք է մնան նախնական կալանքի տակ ծայրայեղ դէպքում մինչեւ դատաւարութեան սկիզբը: Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզին վերջերս այցելել էր Չադ, որպէսզի ազատի ձերբակալուածների մի մասին, իսկ յետոյ յայտարարել, որ կազատի եւ մնացածներին:
  -   Միջազգային