ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ<br /> 2008 ԹՈՒԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ
2008 ԹՈՒԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ

  • 15-11-2007 16:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին ընդունել է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողութիւնների համար լրացուցիչ 50 մլրդ. դոլարի յատկացում նախատեսող օրինագիծը: Այս փաստաթուղթը, որի օգտին քուէարկել են 218 կոնգրեսականներ, պահանջում է նաեւ սկսել Իրաքից զօրքերի դուրսբերումը նրա ուժի մէջ մտնելու պահից 30 օրուայ ընթացքում` այդ գործընթացը մինչեւ 2008 թուականի դեկտեմբերի կէսը աւարտելու վերջնական նպատակով: Սակայն տուեալ դրույթը, ինչպէս սպասւում էր, կտրուկ բողոքով է ընդունուել Սպիտակ տան կողմից: Ինչպէս լրագրողներին դեռ մինչեւ քվեարկությունը յայտարարել է Սպիտակ տան մամլոյ քարտուղար Դանա Պերինոն, եթէ օրինագիծը նման տեսքով ներկայացուի նախագահի ստորագրութեան, նա վետօ կդնի դրա վրայ:
  -   Միջազգային