ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ<br /> 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐԱՔԻՑ

  • 15-11-2007 16:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին ընդունել է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար լրացուցիչ 50 մլրդ. դոլարի հատկացում նախատեսող օրինագիծը: Այս փաստաթուղթը, որի օգտին քվեարկել են 218 կոնգրեսականներ, պահանջում է նաեւ սկսել Իրաքից զորքերի դուրսբերումը նրա ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում` այդ գործընթացը մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի կեսը ավարտելու վերջնական նպատակով: Սակայն տվյալ դրույթը, ինչպես սպասվում էր, կտրուկ բողոքով է ընդունվել Սպիտակ տան կողմից: Ինչպես լրագրողներին դեռ մինչեւ քվեարկությունը հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Դանա Պերինոն, եթե օրինագիծը նման տեսքով ներկայացվի նախագահի ստորագրության, նա վետո կդնի դրա վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play