ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ<br />


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ

  • 01-11-2007 18:17:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախօսով քննարկել են իրանեան միջուկային ծրագրի շուրջ իրադրութեան կարգաւորման հարցերը, ասւում է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատուութեան դեպարտամենտի հաղորդման մէջ: «Նախարարները քննարկել են իրանեան միջուկային խնդրի կարգաւորման դիւանագիտական գործընթացի շուրջ առկայ իրավիճակը»,- յայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, հոկտեմբերի 31-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում շոշափուել են նաեւ բոսնիական խնդիրները եւ մերձաւորարեւելեան կարգաւորմանն ուղղուած միջազգային հանդիպման նախապատրաստման հարցերը:
  -   Միջազգային