ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ
01-11-2007 18:17:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ
Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախօսով քննարկել
են իրանեան միջուկային ծրագրի շուրջ իրադրութեան կարգաւորման
հարցերը, ասւում է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատուութեան դեպարտամենտի
հաղորդման մէջ:
«Նախարարները քննարկել են իրանեան միջուկային խնդրի
կարգաւորման դիւանագիտական գործընթացի շուրջ առկայ իրավիճակը»,-
յայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, հոկտեմբերի
31-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում շոշափուել են նաեւ
բոսնիական խնդիրները եւ մերձաւորարեւելեան կարգաւորմանն ուղղուած
միջազգային հանդիպման նախապատրաստման հարցերը: