ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԻՐԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է<br /> ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՔՈՒՐԴ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԻՐԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՔՈՒՐԴ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ

  • 26-10-2007 15:50:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Ռայան Կրոկերը հոկտեմբերի 26-ին Իրաքի կառավարութիւնից պահանջել է «արգելափակել լեռնային շրջանները եւ ձերբակալել այնտեղ թաքնվող բոլոր քուրդ ապստամբներին»: Ըստ դիւանագէտի, իրաքեան իշխանութիւնները պէտք է Անկարայի պահանջներին պատասխանեն Քրդական բանուորական կուսակցութեան (PKK) զինյալների դէմ «գործուն միջոցներով»: Կրոկերը կոչ է արել նաեւ Իրաքի հիւսիսային քրդական ինքնավար շրջանի վարչակազմին «ներկայացնել PKK անդամների ցուցակը, որոնք թաքնվում են իրաքեան տարածքում»: Ամերիկացի դիւանագէտի յայտարարութիւնը հնչել է այն բանից յետոյ, երբ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը կասկած էր յայտնել «սահմանամերձ տարածաշրջանում իրադրութիւնը արագ եւ արմատապէս փոխելու Միացեալ Նահանգների ընդունակության» առնչութեամբ:
  -   Միջազգային