ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԻՐԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է<br /> ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՔՈՒՐԴ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԻՐԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՔՈՒՐԴ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ

  • 26-10-2007 15:50:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Ռայան Կրոկերը հոկտեմբերի 26-ին Իրաքի կառավարությունից պահանջել է «արգելափակել լեռնային շրջանները եւ ձերբակալել այնտեղ թաքնվող բոլոր քուրդ ապստամբներին»: Ըստ դիվանագետի, իրաքյան իշխանությունները պետք է Անկարայի պահանջներին պատասխանեն Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ «գործուն միջոցներով»: Կրոկերը կոչ է արել նաեւ Իրաքի հյուսիսային քրդական ինքնավար շրջանի վարչակազմին «ներկայացնել PKK անդամների ցուցակը, որոնք թաքնվում են իրաքյան տարածքում»: Ամերիկացի դիվանագետի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը կասկած էր հայտնել «սահմանամերձ տարածաշրջանում իրադրությունը արագ եւ արմատապես փոխելու Միացյալ Նահանգների ընդունակության» առնչությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play