ԲԱԿՈ ՍԱՀԱԿԵԱՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԵՆԻԿՈԼՈՊՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ
ԴԵՐԸ ԼՂՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ
17-10-2007 20:35:00 | Հայաստան | Մշակոյթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ենիկոլոպովյան
ընթերցումների շրջանակներում Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ
Գերմանիայից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների հոկտեմբերի 17-ին
ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակո
Սահակեանը:
Նախագահը ողջունել է ընթերցումների անցկացումը Լեռնային
Ղարաբաղում` անուանի գիտնական Ենիկոլոպովի հայրենիքում, մեծապէս
կարեւորելով այդ իրադարձութեան դերը ԼՂՀ-ի գիտական կեանքում:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի
տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, զրուցակիցները քննարկել են
ԼՂՀ-ում կրթութեան եւ գիտութեան զարգացման հեռանկարներին առնչուող
մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկայ է գտնուել նաեւ ԼՂՀ կրթութեան եւ
գիտութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը: