ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵՆԻԿՈԼՈՊՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ<br /> ԴԵՐԸ ԼՂՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ<br />


ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵՆԻԿՈԼՈՊՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ
ԴԵՐԸ ԼՂՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

  • 17-10-2007 20:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ենիկոլոպովյան ընթերցումների շրջանակներում Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Գերմանիայից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների հոկտեմբերի 17-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը ողջունել է ընթերցումների անցկացումը Լեռնային Ղարաբաղում` անվանի գիտնական Ենիկոլոպովի հայրենիքում, մեծապես կարեւորելով այդ իրադարձության դերը ԼՂՀ-ի գիտական կյանքում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զրուցակիցները քննարկել են ԼՂՀ-ում կրթության եւ գիտության զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play