ԲԱԿՈ ՍԱՀԱԿԵԱՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԵՆԻԿՈԼՈՊՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ<br /> ԴԵՐԸ ԼՂՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ<br />


ԲԱԿՈ ՍԱՀԱԿԵԱՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԵՆԻԿՈԼՈՊՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ
ԴԵՐԸ ԼՂՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ

  • 17-10-2007 20:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ենիկոլոպովյան ընթերցումների շրջանակներում Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Գերմանիայից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների հոկտեմբերի 17-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակո Սահակեանը: Նախագահը ողջունել է ընթերցումների անցկացումը Լեռնային Ղարաբաղում` անուանի գիտնական Ենիկոլոպովի հայրենիքում, մեծապէս կարեւորելով այդ իրադարձութեան դերը ԼՂՀ-ի գիտական կեանքում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, զրուցակիցները քննարկել են ԼՂՀ-ում կրթութեան եւ գիտութեան զարգացման հեռանկարներին առնչուող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկայ է գտնուել նաեւ ԼՂՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը:
  -   Մշակոյթ