ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼ ՏԻԵԶԵՐՔԻՑ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼ ՏԻԵԶԵՐՔԻՑ

  • 15-10-2007 14:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը առաջարկում է արբանեակների ուղեծրային խմբաւորում ստեղծել, որոնք կհավաքեին արեւային էներգիան եւ այն կհաղորդեին Երկիր, ասւում է ամերիկեան ռազմական գերատեսչութեան 75-էջանոց նոր զեկոյցում: Չնայած նախագիծը նուազագոյնը 10 միլիարդ է գնահատւում, ամերիկացի զինվորականները ենթադրում են, որ տիեզերքից ստացուած էլեկտրաէներգիան կարող է նուազեցնել ռազմական գերատեսչութեան ծախսերը: Այս հայեցակէտը նոր չէ, համանման գաղափարներ ծագել են դեռ 70-ական թուականներին, սակայն այն ժամանակ ոչ տեխնոլոգիաներ կային, որոնց օգնութեամբ դա հնարաւոր լիներ կեանքի կոչել, ոչ ֆինանսական միջոցներ: Զեկոյցում նշւում է, որ մի քանի տարուայ ընթացքում կզարգացվեն տեխնոլոգիաներ, որոնք դեռ չկան, իսկ առաջին էլեկտրաէներգիան տիեզերքից կարող է հաղորդուել արդէն 2012-2013 թուականին երկրամերձ ուղեծրում գտնուող արբանեակների միջոցով: Արբանեակները ծրագրւում է ուղեծիր տեղափոխել մինչեւ 2017 թուվականը: Նոր զեկույցին ակնթարթօրէն արձագանքել են ամերիկեան գիտահետազօտական կազմակերպութիւնները, որոնցից 13-ը ձեւաւորել են «Ապագայի տիեզերական արեւային էներգիայի դաշինք»:
  -   Միջազգային