ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼ ՏԻԵԶԵՐՔԻՑ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼ ՏԻԵԶԵՐՔԻՑ

  • 15-10-2007 14:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը առաջարկում է արբանյակների ուղեծրային խմբավորում ստեղծել, որոնք կհավաքեին արեւային էներգիան եւ այն կհաղորդեին Երկիր, ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության 75-էջանոց նոր զեկույցում: Չնայած նախագիծը նվազագույնը 10 միլիարդ է գնահատվում, ամերիկացի զինվորականները ենթադրում են, որ տիեզերքից ստացված էլեկտրաէներգիան կարող է նվազեցնել ռազմական գերատեսչության ծախսերը: Այս հայեցակետը նոր չէ, համանման գաղափարներ ծագել են դեռ 70-ական թվականներին, սակայն այն ժամանակ ոչ տեխնոլոգիաներ կային, որոնց օգնությամբ դա հնարավոր լիներ կյանքի կոչել, ոչ ֆինանսական միջոցներ: Զեկույցում նշվում է, որ մի քանի տարվա ընթացքում կզարգացվեն տեխնոլոգիաներ, որոնք դեռ չկան, իսկ առաջին էլեկտրաէներգիան տիեզերքից կարող է հաղորդվել արդեն 2012-2013 թվականին երկրամերձ ուղեծրում գտնվող արբանյակների միջոցով: Արբանյակները ծրագրվում է ուղեծիր տեղափոխել մինչեւ 2017 թվականը: Նոր զեկույցին ակնթարթորեն արձագանքել են ամերիկյան գիտահետազոտական կազմակերպությունները, որոնցից 13-ը ձեւավորել են «Ապագայի տիեզերական արեւային էներգիայի դաշինք»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play