ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ 7-15%-Ը ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՀԵՏ<br /> ԿԱՊՈՒԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ 7-15%-Ը ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՀԵՏ
ԿԱՊՈՒԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

  • 09-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին նշւում է Հոգեկան առողջութեան միջազգային օրը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերակցութեան նախագահ Մարուքե Եղյանը, Հայաստանի բնակչութեան 7-15%-ի մօտ լուրջ խնդիրներ են նկատւում հոգեկան առողջութեան հետ կապուած: Ընկերութեան կենտրոնի տեղեկատուական բազայում ներկայումս հաշւառուած են 3-21 տարեկան շուրջ 3000 հիւանդներ: Սակայն, ըստ Մ.Եղյանի, հաշուարկային տուեալներով այդ թիւը հանրապետութիւնում մի քանի տասնեակ անգամ աւելի է: Նա նշեց, որ երեխաների մօտ արձանագրւում են ինչպէս հոգեկան հիւանդութեան առանձին տեսակներ, այնպէս էլ վախի զգացում, տրամադրության անկում, վարքի զանազան խանգարումներ: Ըստ Մ.Եղյանի, հոգեկան առողջութեան հետ կապուած հիւանդութիւնները հիմնականում բուժուող են. կան բուժման տարբեր ձեւեր` հոգեթերապիա, դեղաբուժություն եւ այլն: Սակայն, նրա դիտարկմամբ, հայ հասարակութիւնը այդքան էլ լուրջ չի վերաբերւում հոգեկան առողջութեան պահպանման խնդրին: Նշենք, որ Հայաստանում սուր հոգեկան խանգարումները բուժւում են պետպատուէրի շրջանակում` դեղորայքի լրիւ ապահովմամբ:
  -   Հասարակութիւն