ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՈՒԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ<br /> ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ<br />


ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՈՒԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ

  • 09-10-2007 16:17:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում չորրորդ տարին պաշտօնապէս նշւող Գրադարանավարի օրուայ կապակցութեամբ ՀՀ մշակոյթի փոխնախարար Գագիկ Գիւրջեանը հոկտեմբերի 9-ին հանրապետութեան 28 գրադարանավարների յանձնեց նախարարութեան պարգեւները: Իսկ գրադարանային ոլորտի զարգացման գործում ներդրած աւանդի համար հանրապետութեան 5 գրադարանավարներ խրախուսուեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: Երեւանի Խնկո-Ապոր անուան ազգային մանկական գրադարանի տնօրէն Ռուզան Տոնոյանը, Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի տնօրէն Լեւոն Ղարիբեանը, ՀՀ ԳԱԱ գիտաբժշկական գրադարանի տնօրէն Աննա Շիրինեանը եւ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանի վարիչ Քնարիկ Գրիգորեանը պարգեւատրուեցին Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալներով: Հանրապետութեան 18 գրադարանավարների յանձնուեցին նախարարութեան պատվոգրեր, իսկ 6-ին` շնորհակալագրեր:
  -   Հասարակութիւն